Միջազգային12:02, 28 Նոյեմբեր 2016
Կիպրական թերթը հեգնել է Թուրքիայի իշխանություններին

Կիպրական մամուլը թիրախավորել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) և նորովի ներկայանալ փորձող Թուրքիային: Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի փոխանցմամբ՝ Կիպրոսի «Աշխատավորների առաջադեմ կուսակցությանը» (AKEL) պատկանող «Dialogos» թերթը գրել է.
«Նոր Թուրքիան թույլտվությու՞ն է խնդրել: Ի՞նչ պատահեց: Մի՞թե Թուրքիան Սիրիայի համար Մոսկվայից թույլտվություն է խնդրել…
Լուրերն ասում են, որ երեք շաբաթ առաջ զինուժի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն այցելել էր Մոսկվա և թույլտվություն ստացել, որպեսզի թուրքական ռազմական ինքնաթիռները կարողանան թռչել Սիրիայի օդային տարածքում:
Ռուսաստանը բավարարել է Թուրքիայի խնդրանքը, բայց՝ որոշակի պայմանների դիմաց: Դրանցից մեկն էլ այն է, որ Թուրքիան պետք է ռմբակոծի միայն այն տարածքները, որոնք գտնվում են «Իսլամական պետության» (ԻՊ-IŞİD) վերահսկողության տակ:
Եվ, ասում են, Թուրքիան ընդունել է այդ պայմանները: Այսինքն, ի՞նչ է ստացվում, Թուրքիան չի՞ կարող անել այն, ինչ ցանկանում է: Այսինքն, չի՞ կարող իր ցանկացած պահին ներխուժել ցանկացած տարածք, ինչպես որոշները հավատացնում են մեզ այստեղ՝ Կիպրոսում: Դե լավ էր, մի բան էլ ավել իմացանք …»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |