Միջազգային13:16, 29 Նոյեմբեր 2016
Գերմանական ընկերությունը կդադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանական անվանի ընկերությունը այլևս Թուրքիային զենք ու զինամթերք չի վաճառի: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ զենքի արտադրության ոլորտում հայտնի «Heckler & Koch»-ը որոշ քաղաքական չափանիշների շրջանակներում վերանայել է այն երկրների ցանկը, որոնց զենք է վաճառում:
Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ այն երկրները, որոնք այս կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ունեն, ինչպես նաև՝ օրինապահության և ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրները ընդգրկվել են «կանաչ ցուցակում»: Ընկերությունը զենք կվաճառի միայն այս ցուցակում ընդգրկված երկրներին:
Նախատեսված չափանիշներին չհամապատասխանող երկրները, ինչպես օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը, ընդգրկվել են «դեղին ցուցակում»: «Heckler & Koch» -ը առաջիկայում այլևս չի պատրաստվում այս երկրներին զենք մատակարարել:
«Դեղին ցուցակում» է ներառվել նաև Թուրքիան: Ըստ աղբյուրի՝ այս ցուցակի երկրներին զենք վաճառելու համար ընկերությունը երկար ժամանակ չէր կարողանում Գերմանիայի կառավարությունից թույլտվություն ստանալ: Ուստի այժմ «Heckler & Koch» -ը փոխել է իր մարտավարությունը:
Թուրքական կողմի պնդմամբ՝ զենքի մատակարարման վերաբերյալ գերմանական ընկերության և Թուրքիայի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի միակողմանի չեղարկման դեպքում «Heckler & Koch» -ը ստիպված կինի խոշոր փոխհատուցումներ վճարել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել էր բանաձև, որն առաջարկում է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |