Հասարակական06:40, 29 Նոյեմբեր 2016
Թուրքիայում փորձել են պարզել բնակչության կարծիքը «Եփրատի վահան» գործողության մասին
«Habertürk» լրատվամիջոցը և «Andy-Ar» սոցհետազոտական կենտրոնը Թուրքիայի բնակչության շրջանում սոցհարցումներ են անցկացրել, որպեսզի պարզեն, թե մարդիկ ինչ կարծիք ունեն թուրքիական զինուժի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողության մասին:
Թուրքական «Borsagundem» լրատվական կայքը, հղում անելով նշյալ սոցհարցման արդյունքներին, տեղեկացնում է, որ հարցումներն իրականացվել են Թուրքիայի 26 նահանգներում, որին մասնակցել են 1.516 քաղաքացի: Ըստ այդմ` «Եփրատի վահան» գործողությանը կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 70.5 տոկոսը, իսկ 25.2 տոկոսը՝ դեմ: Իսկ 4 տոկոսն էլ նշել են, որ տեղյակ չեն դրանից:
Նշվում է, որ հարցումը անցկացվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) ,«Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և«Ժողովուրդների դեմոկրատական» (ԺՀԿ-HDP) կուսակցություններին կողմնակիցների շրջանում: Պարզ է դարձել, որ «Եփրատի վահան» գործողությանը կողմ է արտահայտվել ԱԶԿ-ի կողմնակիցների 88.3 տոկոսը , ԺՀԿ-ականների 51.5 տոկոսը և ԱՇԿ-ականների 85.9 տոկոսը: Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության կողմակիցների 70.2 տոկոսը դեմ է եղել այդ ռազմագործողությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |