Իրավական10:36, 29 Նոյեմբեր 2016
Թուրքիայում ևս 2 քաղաքապետ է կալանավորվել
Թուրքիայում, նոյեմբերի 18-ին բերման ենթարկված Մալազկերտի համաքաղաքապետեր Հալիս Ջոշքունի և Մեմնունե Սոյլեմեզի վերաբերյալ դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել:
Մուշ քաղաքում բերման ենթարկված համաքաղաքապետերը «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» (ԺՇԿ-DBP) անդամ են հանդիսանում: Նրանց հետ միասին ձերբակալվել է նաև նույն կուսակցության Մուշի շրջանային գրասենյակի ղեկավար Մաշալլահ Բուրհանլըն:
Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու և դրան սատարելու մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Վանի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում կալանավորվել էր Վանի քաղաքապետ, ազգությամբ քուրդ Բեքիր Քայան, իսկ Աղրըի՝ ազգությամբ քուրդ քաղաքապետ Աըրրը Սաքըքն էլ 1 տարի 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) օգտին քարոզչություն անելու մեղադրանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |