Իրավական07:34, 30 Նոյեմբեր 2016
Գերմանական «Otto Group»-ի թուրքական մասնաճյուղի ղեկավարները կասկածվում են գյուլենականների հետ կապի մեջ

Թուրքիայում շարունակվում է գյուլենականների որսը: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս անգամ հակագյուլենական գործողությունների թիրախ է դարձել համբուրգյան «Otto Group» ընկերության թուրքական մասնաճյուղը հանդիսացող «ECE»-ն, որին պատկանում են բազմաթիվ առևտրի կենտրոններ Թուրքիայում:
Ըստ գերմանական մամուլում տեղ գտած լուրերի՝ «Otto Group»-ը ստիպված է եղել չեղարկել Ստամբուլի նահանգի Ումրանիե շրջանում գտնվող «Modern East» առևտրի կենտրոնի հետ ունեցած իր բիզնես պայմանագիրը: «ECE Թուրքիա» ընկերության սեփականատերերը կասկածվել են «Գյուլենական համայնքի» հետ կապ ունենալու մեջ: Այդ պատճառով ընկերության համար հոգաբարձու է նշանակվել:
«ECE»-ի գերմանացի տնօրեն Անդրեաս Հոհլմանը հաստատել է ընկերության համար հոգաբարձու նշանակվելու փաստը: Նա հայտարարել է, որ իրենք այլևս չեն ցանկանում շարունակել «Modern East» Առևտրի կենտրոնի աշխատանքները:
Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Գյուլենական համայնքի» (FETÖ) հետ կապի մեջ կասկածանքով հազարավոր մարդիկ պարբերաբար հեռացվում են աշխատանքից, ձերբակալվում ու բանտարկվում: Բազմաթիվ ամենատարաբնույթ հաստատությունների ու կազմակերպությունների գործունեությունը դադարեցվում է կամ նրանց ղեկավարների փոխարեն հոգաբարձուներ են նշանակվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |