Իրավական07:45, 01 Դեկտեմբեր 2016
Շվեդիայում հայերին վիրավորած թուրք գործիչը կանգնել է դատարանի առաջ

Նախորդ տարի ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հակահայկանան արտահայտություններ հնչեցրած թուրք գործիչը կանգնել է դատարանի առաջ: Հայտնում է «ANF» գործակալությունը:
Շվեդիայում լեգալ գործունեություն իրականացնող թուրքական ազգային ասոցիացիայի արդեն նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանին, ով հանրահավաքի ընթացքում օգտագործել էր «շուն հայերը պետք է զգուշանան, մահ` հայ շներին» արտահայտությունը, նախօրեին դատարանում ցուցմունք է տվել:
Լեյլանին, մեկնաբանելով իր այդ հայտարարությունները, ասել է, թե իբր հանրահավաքի օրը «վատ ինքազգացողություն է ունեցել, հոգեբանական ծանր վիճակում է եղել և ելույթ է ունեցել առանց նախապես պատրաստված տեքստի»:Փորձելով արդարանալ՝ Լեյլանին պնդել է, թե իբր «շուն» բառը ասել է, ոչ թե «խաղաղասեր, այլ ահաբեկչությանը սատարող» հայերին մեղադրելու նպատակով:
Իսկ ցուցմունքի վերջում դատավարի այն հարցին, թե մեղադրյալը ավելացնելու բան ունի, թուրք գործիչը ասել է. «Ներողություն եմ խնդրում»:
Դատախազը, նշելով, որ Լեյլանիի օգտագործած արտահայտությունը էթնիկ խմբի նկատմամբ ատելություն հրահրող հանցագործություն է, վերջինիս համար պահանջել է պայմանական ազատազրկում և տուգանք:
Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:
Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 9-ին Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի տեսանյութը հեռարձակվել էր շվեդական հեռուստալիքներից մեկով և մեծ քննադատության էր արժանացել, ինչից հետո Լեյլանին նշել էր, որ այդ ամենն ասել էր պահի ազդեցության տակ, և դրանք չի կարելի դիտարկել որպես սպառնալիքներ:
Սակայն նրա արդարացումը, միևնույն է, չէր ընդունվել: Բարբարոս Լեյլանին ստիպված է եղել հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից:
Բացի այդ դեպքից հետո Ստոկհոլմում գործող շուրջ 50 հայկական, քրդական և շվեդական կազմակերպություններ դիմել էին դատախազություն՝ պահանջելով պատժել Լեյլանիին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |