Մշակութային09:38, 02 Դեկտեմբեր 2016
Զաբել Եսայանի «Հոգիս աքսորյալ» գիրքը թարգմանվել է թուրքերեն

Թուրքիայում լույս է տեսել ժամանակի առաջատար հայ գրողներից մեկի՝ Զաբել Եսայանի «Հոգիս աքսորյալ» գիրքը: «CNN TÜRK»-ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Ֆաթիհ Ուսլուի կողմից թարգմանված գիրքը լույս է ընծայել «Արաքս» հրատարակչությունը:
Նշենք, որ Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանին վերաբերող այս ստեղծագործությունն առաջին անգամ հրատարավել է Վիեննայում՝ 1922թ-ին.:
«1878թ. փետրվարի 5-ին Ստամբուլի Սկյութար թաղամասում ծնված, Սորբոնում կրթություն ստացած Զաբել Եսայանը (Զաբել Հովհաննիսյան) ամեն անցնող օր ավելի ու ավելի է ճանաչվում Թուրքիայում: Պատճառը ոչ միայն այն է, որ նա մեկն էր Հայոց ցեղասպանության սկիզբը համարվող 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից: Մեծ դեր է խաղում նաև այն, որ ձերբակալվածների ցուցակում տեղ գտած միակ կնոջ՝ Զաբել Եսայանի գրքերը թարգմանվում և հրատարակվում են թուրքերեն», - գրում է CNN TÜRK -ը:
Նշենք, որ ավելի վաղ «Արաքս» հրատարակչության կողմից հրատարակվել են նաև Եսայանի «Արդարության ճիչ», «Ավերակներու մեջ», «Մելիհա Նուրի Հանըմ» գրքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։
Իմամօղլուի փաստաբանը պարզաբանել է, թե ինչու է դատական գործընթաց սկսելու համար ընտրվել հենց մայիսի 6-ը։
Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |