Իրավական12:59, 02 Դեկտեմբեր 2016
Թուրք դատախազը պահանջել է կասեցնել «Մավի Մարմարայի» գործով դատը

Թուրք դատախազը պահանջել է կասեցնել «Մավի Մարմարայի» գործով դատը: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս առաջարկը հիմնավորվել է այն փաստով, որ Թուրքիայի և Իսրայելի միջև փոխհատուցման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել:
Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով քրեական դատարանում կայացած նիստին ներկա են եղել միայն կողմերի ներկայացուցիչները: Գործով 4 մեղադրյալները ՝ Իսրայելի նախկին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ռաու Ալուֆ Գաբիել Աշխնազը, ռազմածովային ուժերի հրամանատար Էլիեզեր Ալֆրեդ Մարոմը, հետախուզության պետ Ամոս Յադլինը և ռազմաօդային ուժերի հրամանատար Ավիշայ Լևին, դատական նիստին ներկա չեն եղել:
Ավելի վաղ վերջիններիս համար առանձնակի դաժանությամբ սպանության մեղադրանքով 9 անգամ ծանր ռեժիմի ցմահ բանտարկություն էր պահանջվել: Բացի այդ, կողոպուտի, ազատության սահմանափակման, հրազենային վիրավորում հասցնելու մեղադրանքով յուրաքանչյուրին ընդհանուր առմամբ 18.032 տարի ազատազրկում էր սպառնում:
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 31-ին դեպի Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա հարձակվել էին իսրայելական ուժերը: Կողմերի միջև ծագած զինված բախումից Թուրքիայի 10 քաղաքացի էր զոհվել:
Միջադեպը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ էր հանդիսացել: Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները վերականգնվեցին միայն 2016թ. սեպտեմբերին, երբ կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ զոհվածների ընտանիքներին Իսրայելի կողմից 20 մլն դոլար փոխհատուցում վճարելու մասին: Դրանից հետո Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար նոր դեսպաններ նշանակեցին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |