Միջազգային07:33, 05 Դեկտեմբեր 2016
Թուրքիան տեղ չի ունենա վերագործարկվող «մետաքսի ճանապարհին»
Չինաստանը նախատեսում է կրկին կյանքի կոչել պատմական «մետաքսի ճանապարհը», և այդ ճանապարհին Թուրքիան տեղ չի գտել: Թուրքական «Türkiye» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է «Nerenciya Tanıtım Grubu» ընկերության ներկայացուցիչ Ահմեդ Համդի Գյուրդողանը:
«Չինաստանը փորձում է Վրաստանի տարածքով հատել Սև ծովը, իսկ հարավում անցնել Կիպրոսի հունական հատվածով և այդպիսով շրջանցել Թուրքիան:
Գյուրդողանը նշել է, որ Չինաստանը Վրաստանի արևմուտքում գտնվող Անակլիայում նոր նավահանգիստ է կառուցում, որն իր մեծությամբ երկու անգամ կգերազանցի Թուրքիայի բոլոր նավականգիստներին: Այսպիսով, նպատակ է դրված գնացքով հասնել այդ նավահանգիստ և ծովային ճանապարհով Սր ծովով դուրս գալ Եվրոպական շուկաներ: Այսպիսով ապրանքների նշանակետին հասցնելու ժամկետը կնավազի՝ հասնելով 10 օրվա»:
Թուրք պաշտոնյան մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ մի կողմից Անակլիա-Ռումինիա ծովային ուղիները, մյուս կողմից Հարավային Կիպրոսում Չինաստանի կողմից կառուցված նավահանգիստը հնարավորություն կտան այս կարևորագույն առևտրական ուղին անցնելիս շրջանցել Թուրքիան: Նա առաջարկել է շուտափույթ քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում դիրքերը չկորցնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |