Քաղաքական12:32, 06 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի վարչապետը Ռուսաստանում հանդիպում է ունեցել Մոսկվայի պետական համալսարանում
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի (МГИМО) ուսանողների հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Ntv» հեռուստալիքի լրատվական կայքը, հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը խոսել է ռուս-թուրքական հարաբերություններից, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների` այդ թվում «Իսլամական պետության» և մի շարք այլ ահաբեկչական կազմակերպությունների մասին:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև թե համագործակցություն, թե մրցակցություն կա: Երկու երկրների միջև գոյություն ունեցող մրցակցությունն իր ներդրումն ունի զարգացման գործում: Հարաբերություններում վերջին տարիներին շղթայական մեծ փոփոխություններ են եղել»,- նկատել է Յըլդըրըմը:
Ըստ Թուրքիայի վարչապետի` ռուս-թուրքական հարաբերություններ վրա վատ ազդեցություն ունեցավ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման փաստը, սակայն երկու երկրները կարողացան դուրս գալ ստեղծված իրավիճակից և 2016 օգոստոսից սկսվեց ռուս-թուրքական կարգավորման գործընթացը:
Յըլդըրըմը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները սովորական հարաբերություններ չեն, դրանք իրենց ազդեցությունն են թողնում ողջ տարածաշրջանի վրա:
«Մենք չենք կարող մեր ծնվելու որտեղ լինելը որոշել, բայց կարող ենք որոշել այդ տեղի՝ տարածաշրջանի ապագան: Տարիներ շարունակ այս տարածաշրջանը միշտ աշխույժ է եղել: 30-40 տարի առաջ հարստության կետը Արևմուտքում էր, այժմ հակառակն է»:
Վարչապետի խոսքերով` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), «ՒՊ»-ի, «Բոկո Հարամի», «Ալ-Կաիդա»-ի հայտնվեը տարածաշրջանային խնդիրները ժամանակին չլուծելու հետևանք է:
Վերջում նա հույս է հայտնել, որ ռուսների կողմից Թուրքիայում կառուցվող Աքքույու ատոմակայանի առաջին բլոկը կսկսի աշխատել 2023թ.-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |