Իրավական13:53, 06 Դեկտեմբեր 2016
Պոլսահայ պատգամավորը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին:
Փայլանի հարցապնդումը վերաբերում է փոխվարչապետի հայտարարությանը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը:
Նշենք, որ Քուրթուլմուշը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) տեղական ինքանակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հետևյալ արտահայտություններն է արել. «Գյավուրին գյավուր ասել և նրան դեմ հանդիման կանգնել. ահա այն, ինչն անվանում եք թուրքական մահմեդականություն և մինչև այսօր մեզ հասած այս մեծ քաղաքակրթության ամենահիմնական առանձնահատկություններց մեկն է: Մեր այս անկախության հարցին պետք է լուրջ վերաբերվենք: Մեզ համար անկախությունը, գյավուրին գյավուր ասելով, նրա դեմ կանգնելն է»:
Փայլանը մեջլիսին ներկայացրած հարցապնդմամբ Քուրթուլմիշից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ըստ թուրքական լեզվաբանական ընկերության՝ ա) կրոն չունեցող, բ) ոչ մահմեդական, իսկ լեզվաբան Սևան Նշանյանի բառարանի՝ ա) զրադաշտական, կրակապաշտ, բ) ոչ մահմեդական, անհավատ նշանակող, իսկ մի շարք ասացվածքներում և բառակապակցություններում ստորացնող, նվաստացնող և վատաբանող իմաստներով կիրառվող «գյավուր» բառով չե՞ք կարծում, որ վիրավորում եք Թուրքիայի ոչ մահմեդական ժողովուրդներին և քրիստոնյա համայնքին, որի անդամ եմ նաև ես:
2. Ատելության հռետորաբանություն է համարվում «Որոշակի խմբի կամ անձի, ռասայի, սեռի, տարիքի, ազգի, կրոնի, սեռական կողմնորոշման և այլ հարցերում նսեմացնող կամ սպառնացող արտահայտությունը»: Մտածել ե՞ք, որ Ձեր վերոնշյալ արտահայտություններն ատելություն են պարունակում:
3. Հաշվի առնելով, որ նմանատիպ արտահայտությունները վերածվում են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների՝ մտացե՞լ եք, որ Ձեր արտահայտություններն ատելության հիման վրա հանցագործությունների կատարման պատճառ կարող են դառնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |