Իրավական11:59, 07 Դեկտեմբեր 2016
«Amnesty Internatinal»-ի անդրադարձը Դիարբեքիրի տեղահանված բնակիչների խնդիրներին
Միջազգային «Amnesty International» իրավապաշտպան ընկերությունը Թուրքիայի Դիարբեքիր նահանգի բնակչության վիճակի վերաբերյալ զեկույց է նախապատրաստել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Բռնի տեղահանվածներ և ունեզրկվածներ. Սուրի բնակիչների տուն վերադառնալու իրավունքը» վերնագրով զեկույցը ներկայացվել է Դիարբեքիրում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Զեկույցը կազմվել է Դիարբեքիրի Սուր շրջանից տեղահանված 26 ընտանիքի, տեղի հասարակական կազմակերպությունների և պաշտոնյաների հետ իրականացված հանդիպումների արդյունքում:
Ըստ այդմ՝ 2015թ. ամռանը տեղի ունեցած զինած բախումների հետևանքով Սուրից, ընդհանուր առմամբ, հեռացել է 40.000 մարդ: Իսկ այն թաղամասերը, որտեղ պարբերաբար պարետային ժամեր են հայտարարվել, հեռացել է գրեթե ողջ բնակչությունը (շուրջ 24.000 մարդ): Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ բախումների արդյունքում այս շրջանում ավերվել է 1750 տուն, ևս 500-ը բնակության համար այլևս ոչ պիտանի լինելու պատճառով կապամոնտաժվի: Ընդհանուր առմամբ, տանկերի և ծանր հրետանու մասնակցությամբ ընթացող բախումները Սուրում 321 խաղաղ բնակչի կյանք են խլել, որոնցից 79՝ անչափահաս:
Զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ Թուրքիայի իշխանությունները երկրում անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, իսկ ներքին զարգացումներին նրանց արձագանքը ծայրաստիճան անհամաչափ է:
«Amnesty International»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալհուիսենի խոսքով՝ իրենք տպավորություն են ստացել, թե տեղահանվածների տների ավերումը նախապես պլանավորված մասսայական պատժի մի ձև է: Եվ Թուրքիայի կառավարության հետագա քայլերը դեռ չեն նպաստել, որպեսզի այդ տպավորությունը փոխվի:
Կազմակերպությունը շեշտել է, որ տեղահանվածները իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, իսկ կառավարությունը պարտավոր է նրանց վերադարձն ապահովելու պայմաններ ստեղծել: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև այն տնտեսական բարդ խնդիրներին, որոնք ծառացել են իրենց տները հարկադրաբար լքած հազարավոր քաղաքացիների առաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |