Իրավական11:50, 07 Դեկտեմբեր 2016
Գերմանիայի նախագահը մտահոգված է Թուրքիայի դատաիրավական համակարգի վիճակով

Գերմանիայի նախագահ Յոհահիմ Գաուկը մտահոգություն է հայտնել Թուրքիայի դատաիրավական համակարգի ներկա վիճակի կապակցությամբ:
Ըստ գերմանական «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության` այդ մասին նա նշել է Գերմանիայի Կարլսրուհե քաղաքում գտնվող դաշնային գերագույն դատարան կատարած այցի ժամանակ: Դատավորների և դատախազների հետ հանդիպմանը նախագահը խոսել է իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև իրավական երկրի սկզբունքների պաշտպանության մասին:
Անդրադառնալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի դատաիրավական համակարգին, շեշտել է. «Թուրքիայում մեկ օրվա ընթացքում հազարավոր դատավորներ և դատախազներ պաշտոնանկ արվեցին, որոշներն անգամ ձերբակալվեցին: Նայելով այդ ամենին՝ սարսափում եմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |