Ցեղասպանություն13:47, 07 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում արգելվել է Հայոց ցեղասպանությանն անդրադարձած քրդական ամսագրի վաճառքը
Թուրքիայում արգելվել է քրդական «Roza» ամսագրի վաճառքը: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ 2 ամիսը մեկ քրդերեն և թուրքերեն լեզուներով հրատարակվող ամսագիրը իր գործունեության 2 տարվա ընթացքում ընդամենը 10 համար է թողարկել:
Թուրքական իշխանությունները դրանցից 4-ի վերաբերյալ վաճառքից հանելու որոշում են կայացրել: Արգելվել է նաև ամսագրի բաժանումը կալանավայրերին:
«Roza» ամսագրի դեմ նման սահմանափակումներն իշխանությունները հիմնավորում են «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն» կատարելու պնդումներով: Ուշագրավ է նաև, որ ամսագրի 6-րդ համարի վաճառքը արգելվել է Հայոց ցեղասպանության թեմայով շապիկի ու հոդվածի պատճառով:
Ամսագրի գլխավոր խմբագիր Մեհմեթ Սալիհ Էրշարին, ով ամսագրի վերաբերյալ հետաքննության շրջանակներում արդեն մի անգամ ձերբակալվել ու ազատ է արձակվել, նման սահմանափակումները բնորոշել է որպես քրդերենի և քուրդ ժողովրդի դեմ կառավարության անհանդուրժողականության դրսևորում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |