Իրավական13:09, 07 Դեկտեմբեր 2016
Հունաստանի դատարանը վճռել է արտահանձնել թուրք զինվորականներին

Հունաստանի դատարանը որոշում է կայացրել Թուրքիային արտահանձնել 3 թուրք զինվորականներին, որոնք հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո փախել էին Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաք:
Ըստ «CnnTurk» լրատվամիջոցի` Հունաստանն ավելի վաղ մերժել էր ռազմական հեղաշրջման փորձից հետո այնտեղ ապաստանած 8 թուրք զինվորականներից 3-ի արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի պահանջը: Որպես հիմնավորում նշվում էր այն հանգամանքը, որ Թուրքիայում նրանց կյանքը վտանգված կլինի:
Սակայն հաջորդ օրը դատարանը զինվորականներին արտահանձնելու Թուրքիայի պահանջը բավարարել է և այն օրինական է համարել է: Նշյալ որոշումը կայացնելուց առաջ դատարանը զինվորականներին մեղադրել է «պետական հեղաշրջման փորձի և խորհրդարանի շենքը գրավելու» մեջ:
Նշվում է, որ դատավճռից հետո արդեն կպատրաստվեն արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Բայց վճիռը նախատեսվում է բողոքարկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |