Քաղաքական08:36, 07 Դեկտեմբեր 2016
Յըլդըրըմ. «Ռուս-թուրքական հարաբերություններում եղած ճգնաժամն անցյալում է»
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննակվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, մշակութային և քաղաքական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել սիրիական ճգնաժամին:
Հանդիպմաը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ «Թուրքիան և Ռուաստանը կարողացել են հարաբերություններում առկա ճգնաժամային փուլը», և այժմ պաշտոնական Անկարան նպատակ ունի ռուս-թուրքական հարաբերությունները հասցնել նախկին մակարդակի:
Յըլդըրըմի հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության ռազմավարական մակարդակի վրա է` այդ համատեքստում հատկապես կարևոր համարելով «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, ինչպես նաև Թուրքիայի տարածքում ռուսների կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանը:
Խոսելով երկկողմ առևտևաշրջանառության մասին` Յըլդըրըմը հիշեցրել է, որ դեռևս 2010-ին նպատակ էր դրվել ապագայում դրա ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի, սակայն վերջին 1 տարում արձանագրված հետընթացը երկրներին բավական հեռացրել է այդ նպատակից: Յըլդըրըմի խոսքով այժմ 36 մլրդ կազմող առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդի հասցնելու համար գործնական քայլեր են հարկավոր, այդ թվում` բոլոր սահմանափակումների վերացում ու վիզային ռեժիմի դյուրացում:
Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է, որ սիրիական ճգնաժամի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի երկխոսությունը վերականգնված է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |