Քաղաքական08:19, 08 Դեկտեմբեր 2016
Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրություններ տալու
Անկարայում Գերմանիայի դեսպան Մարդին Էրդմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքական «Haberturk» թերթի կայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություններ է պահանջել դեսպանից, Գերմանիայի օդանավակայաններից մեկում Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըյին ոստիկանության ծառայողների կողմից մի քանի ժամ սպասեցնելու և նրա նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի համար:
Թուրքական աղբյուրի պնդմամբ նշյալ վերաբերմունքի պատճառ էր հանդիսացել այն, որ Բահչեքափըի մոտ բացակայում էր անձնագիրը, քանի որ ըստ թուրքական կողմի` այն գողացվել էր:
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը իր մտահոգությունն և դժգոհությունն է հղել Գերմանիայի դեսպանին:
Ավելի վաղ միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն էր հնչեցրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս հայտարարել էր, որ գողացված անձնագրի փոխարեն Բահչեքափըյին Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան կողմից ժամանակավոր անձնագիր է տրվել, սակայն չնայած դրան` թուրք պաշտոնյային ժամեր շարունակ սպասեցրել են օդանավակայանում:
«Այս երկրի խորհրդարանի փոխնախագահին և պատվիրակությանը այդտեղ դռան մոտ սպասեցնել ես տալիս: Այժմ նույն կերպ պատասխանելը անհրաժեշտություն չէ՞: Դրանից հետո ասում են Էրդողանը բռնապետ է: Եթե դու քեզ թույլ ես տալիս իմ երկրի խորհրդարանի փոխնախագահի` կին պատգամավորի նկատմամբ իրականացնել նման սխալ գործողություններ, եթե քո ոստիկանությունը դա անում է, ապա ես էլ դրան նույնությամբ պետք է պատասխանեմ»,- ասել է Էրդողանը
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |