Մշակութային10:50, 08 Դեկտեմբեր 2016
Հանրահայտ հայ ծնծղայագործ Զիլճյանների արվեստի թուրք շարունակողը

Թուրքիայի Էդիրնե նահանգի Ուզունքյոփրու շրջանում բնակվող Մուստաֆա Էրը շարունակում է հայ աշխարհահռչակ ծնծղայագործ Զիլճյան ընտանիքի արվեստը: Թուրքական «Doğan» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրը իր 12 հոգանոց թիմով ձեռագործ ծնծղաներ է պատրաստում, որոնք մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում: Ամերիկայի, և Եվրոպական երկրների բազմաթիվ անվանի երաժիշտներ օգտագործում են հենց այստեղ հատուկ պատվերով պատրաստված ծնծղաները:
Էրն այս մասնագիտությունը սովորել է պոլսահայ մի վարպետից և արդեն 14 տարուց ի վեր զբաղվում է ծնծղայագործությամբ: Նա նշում է, որ մատնահետքերի նման ծնծղաներն էլ երբեք մեկը մյուսին նման չեն լինում, չեն կրկնվում: Դրանք պատրաստվում են պղնձի, անագի և բրոնզի խառնուրդից և բացառապես ձեռքի աշխատանք են: Էրն ու իր ընկերները օրական շուրջ 25-30 ծնծղա են պատրաստում, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 25 -250 ԱՄՆ դոլար:
Թեև թուրքական աղբյուրը չի նշում այն հայ վարպետի անունը, ով Մուստաֆա Էրին է փոխանցել ծնծղա պատրաստելու գաղտնիքը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա եղել է հռչակավոր պոլսահայ Զիլճյան ընտանիքի ներկայացուցիչներից կամ աշակերտներից, քանի որ հենց նրանք են եղել ծնծղայի առաջին վարպետներն ու դարեր շարունակ սերնդեսերունդ փոխանցել ծնծղայի պատրաստման գաղտնիքը:
Զիլճյան ընտանիքը
Հարվածային գործիքների մեջ մտնող ծնծղան առաջին անգամ պատրաստվել է 1623թ. պոլսահայ վարպետ Ավետիս Զիլճյանի կողմից (թուրքերեն Zilciyan. «zil»՝ ծնծղա, «zilci»՝ ծնծղայագործ): Անագի և պղնձի հատուկ խառնուրդից պատրաստված ծնծղայի գաղտնիքը նա հայտնել է միայն իր տոհմի արու զավակներին և այդ գաղտնիքը դարերով պահպանվել է: Օսմանյան կայսրությունում Զիլճյանների պատրաստած ծնծղաները մեծ համբավ ունեին և գրավել էին անգամ սուլթանների ուշադրությունը: Դրանք հետագայում կատարելագործվեցին և սկսեցին օգտագործվել օսմանյան և պրուսական բանակներում:
Զիլճյանների ընտանիքի հռչակավոր ներկայացուցիչ Քերովբե Զիլճյանի (1838-1910թթ) արտադրած ծնծղաները եվրոպական ն ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի (Լոնդոնում՝ 1851-ին, Փարիզում՝ 1862-ին, Չիկագոյում՝ 1893-ին, Բեռլինում՝ 1898-ին, Իտալիայում՝ 1907-ին, «Մեծ մրցանակ»)։
Հայոց ցեղասպանությունից հետո Զիլճյանների ընտանիքի փրկված անդամները տեղափոխվել են ԱՄՆ։ Ներկայումս նրանց արհեստանոցը գտնվում է Նորթ Քուինս քաղաքում (Մասսաչուսեթսի նահանգ)։
Զիլճյանների անվանի ներկայացուցիչներից են Միքայել Զիլճյանը (1905-1978 թթ.), Ավետիս Զիլճյանը (1889-1979թթ.), Արման Զիլճյանը (1921-2002): Քսաներորդ դարի կեսերից մինչ օրս ջազ և ռոք նվագախմբերի հիմնական մատակարարը Զիլճյաններն են եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |