Իրավական12:30, 08 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի պետական համալսարանից բերման է ենթարկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր, ակտիվիստ, գրող և քաղաքական գործիչ Հյուդա Քայային: Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, պատգամավորին տեղափոխել են Ստամբուլի Չաղլայան կոչվող դատարան:
Քայան եկել էր համալսարան, որպեսզի իր աջակցությունը ցուցաբերեր «Eğitim-Sen» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող միջոցառմանը: Վերջինիս միջամտել է ոստիկանությունը և պատգամավորին բերման ենթարկել:
Աղբյուրը նշում է, որ հայտնի չէ, թե որն է եղել Քայայի բերման ենթարկելու պատճառը: Դատարան են մեկնել նաև Քայայի իրավաբանները:
Քայան ծնվել է 1960թ. Ստամբուլում: Երկար տարիներ աշխատել է Հորդանանի, Պակիստանի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), Լիբանանի, Պաղեստինի փախստականների ճամբարներում: «Մուսուլման կանայք» միջազգային միության անդամ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |