Տնտեսական13:40, 13 Դեկտեմբեր 2016
The Economist. Թուրքիան տնտեսական աճով 2017-ին առաջ կանցնի Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից

Բրիտանական «The Economist» հանդեսը կանխատեսումներ է արել 2017թ. համաշխարհային էկոնոմիկայում սպասվող արդյունքերի մասին: Ըստ այդմ՝ 2017 թվականը տնտեսական առումով լինելու է «ոչ հզոր աճի տարի»:
Այդ կանխատեսումների համաձայն՝ Թուրքիան իր 3.3 տոկոսանոց տնտեսական աճով առաջ կանցնի Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից ու Ֆրանսիայից: Նշվում է, որ 2017թ. համաշխարային տնտեսության ուղղությունը որոշվելու է քաղաքական զարգացումներով, որոնցից է օրինակ Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ դառնալը:
Եթե վերջինս իր խոստումները կատարի, որը ենթադրում է մաքսային արգելքների վերացում, ապա համաշխարհային առևտրի ենթակառուցվածքների ծախսերը կմեծանան, դրանով իսկ համաշխարհային տնտեսական հավասարակշռությունը կփոխվի:
Տնտեսական առումով իրենց ազդեցությունը կունենան նաև Գերմանիայում և Ֆրանսիայում կայանալիք ընտրությունները: Տնտեսական աճ կգրանցի Աֆրիկայում, Ասիայում (5.2%)` Մերձավոր Արևելքում (3%):
Ընդ որում Աֆրիկայի երկու մասերում ըստ այս կանխատեսումների` տարբեր տնտեսական ծավալների աճ է սպասվում: Եթե Ենթասահարական Աֆրիկայում տնտեսական աճը կկազմի 3 տոկոս, ապա Հյուսիսային Աֆրիկայում այդ թիվը կհասնի 2.8 տոկոսի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |