Քաղաքական10:05, 13 Դեկտեմբեր 2016
«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևի առաջնորդը հնարավոր է դառնա Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավոր Օրհան Դելիգյոզը հայտնել է, թե ով է լինելու երկրի փոխնախագահը սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական կետերը վերաբերում են երկրում կառավարման խորդարանական համակարգից դեպի նախագահական անցնելուն: 21 կետից բաղկացած փաթեթը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:
Դելիգյոզի կարծիքով փոխնախագահ է դառնալու «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (AKP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթի կայքը:
Դեիգյոզը հույս է հայտնել, որ սահմանադարական փոփոխությունների նախագիծը հանրաքվեում կստանա ժողովրդի աջակցության քվեն, որից հետո Բահչելին կդառնա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը՝ Թուրքիայի փոխնախագահը:
Նշենք, որ Թուրքիայի ներակայիս կառավարման համակարգում փոխնախագահի պաշտոն սահմանված չէ: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է հանել վարչապետի պաշտոնը և ներդնել երկրի փոխնախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ մեջլիսում սահմանադրական փոփոխությունների օրինագիծն անցկացնելու համար իշխող կուսակցությանն անհրաժեշտ կլինի 330 ձայն, սակայն ունի 316-ը: Իշխող կուսակցությունը նախագիծը խորհրդարանում անցկացնելու և հանրաքվեի դնելու նպատակով բանակցություններ էր սկսել ընդդիմադիր ԱՇԿ-ի հետ: Բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարել էր ԱԶԿ նախագահ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նշելով, որ ԱՇԿ-ի նախագահ Բահչելին այդ հարցում համագործակցելու պարտավորվածություն է ստանձնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |