Իրավական10:20, 13 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության ևս 2 պատգամավորի
Թուրքիայում շարունակվում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) դեմ ուղղված հետաքննությունների ու ձերբակալությունների ալիքը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` այս գիշեր ԺԴԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմացից ձերբակալվել են կուսակցության Դիարբեքիրի և Բաթմանի պատգամավորներ Չաղլար Դեմիրելը և Բեսիմե Քոնջան:
Նշվում է, որ քուրդ պատգամավորները ձերբակալվել են Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից իրենց նկատմամբ սկսված հետաքննությունների շրջանակում:
Քոնջայի նկատմամբ արդեն կալանավորման պահանջ է ներկայացվել:
Հիշեցնեք, որ նոյեմբերի 4-ին ձերբակալված քրդամետ կուսակցության անդամ 12 պատգամավորներից 9-ի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կալանավորման որոշում էր կայացվել: Նոյեմբերի 11-ին էլ կալանավորվել էր Հաքքարիից ընտրված պատգամավոր Նիհաթ Աքդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |