Իրավական07:18, 14 Դեկտեմբեր 2016
Դատարանը մերժել է հայտնի մտավորականի հայցը` ընդդեմ Թուրքիայի նախագահի

Թուրքական դատարանը մերժել է հայտնի թուրք մտավորական, ակադեմիկոս Բասքըն Օրանի հայցը` ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Օրանը, ով ամիսներ առաջ բազմաթիվ մտավորականների հետ ստորագրել էր «Այս մեղքին հանցակից չենք դառնա» հայտարարության տակ, դատի էր տվել Էրդողանին` հայտարարությանը միացած մտավորականների հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
Էրդողանը, տարբեր առիթներով անդրադառնալով քրդերի դեմ ռազմագործողությունները դատապարտող մտավորականների քայլին, նրանց հասցեին բազմաթիվ վիրավորական արտահայտություններ էր օգտագործել` «ստոր», «սև մտավորականներ», «հայրենիքի դավաճան», «ավազակախումբ» և այլն:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` դատական նիստին մասնակցել են Օրանի և Էրդողանի փաստաբանները, ինչպես նաև հայցվոր Բասքըն Օրանը, ով դատարանի միջոցով Էրդողանից որպես բարոյական փոխհատուցում պահանջում էր 10.000 թուրքական լիրա (2.800 դոլար):
Էրդողանի փաստաբանը, սակայն, դատարանից պահանջել է մերժել հայցը` պատճառաբանելով, որ Էրդողանի արտահայտությունները պետք է դիտարկել, որպես պատասխան ահաբեկչության սատարմանը, և դրանք վայելում են ժողովրդի մեծ մասի աջակցությունը: Արդյունքում դատարանը մերժել է Օրանի հայցը` համարելով, որ Էրդողանի խոսքերը չեն անցել խոսքի ազատության սահմանները: Նշվում է, որ Օրանը հնարավորություն ունի բողոքարկել դատարանի որոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |