Տնտեսական08:38, 15 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում գործազրկությունը աճել է՝ հասնելով 11.3 տոկոսի

Թուրքիայում գործազրկության մակարդակը աճել է: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի վիճակագրական ընկերությունը զեկույց է հրապարակել 2016թ. սեպտեմբերի դրությամբ աշխատանքային ներուժի վիճակի վերաբերյալ:
Ըստ զեկույցի՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկությունը Թորքիայում աճել է 1 միավորով՝ կազմելով 11.3 տոկոս: Ընդ որում, 15-24 տարեկանների շրջանում գործազրկությունը աճել է 1,4 միավորով՝ հասնելով 19.9 տոկոսի:
15 տարեկանից բարձր տարիքային խմբին պատկանող գործազուրկների թիվը ողջ երկրում կազմել է 3.523.000, ինչը 420.000-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
2015թ. սեպտեմբերի համեմատ 408.000-ով աճել է աշխատանք ունեցողների թիվը՝ կազմելով 27.564.000, ինչը կազմում է երկրի բնակչության 46.8 տոկոսը: Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտում աշխատողների թիվն այս ժամանակահատվածում նվազել է 168.000-ով, իսկ ոչ գյուղատնտեսական ոլորտում աշխատողների թիվն աճել է 576.000-ով:
Աշխատանք ուենցողների 20.5 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսական ոլորտում, 19.1 տոկոսը՝ արդյունաբերության, 7.7 տոկոսը՝ շինարարության, 52.7 տոկոսը՝ սպասարկման ոլորտում:
2016թ. սեպտեմբերի դրությամբ 828.000-ով աճել է բնակչության աշխատանքային ներուժը՝ հասնելով 31.087.000-ի, ինչը կազմում է երկրի բնակչության 52.8 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |