Իրավական11:09, 15 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում կրկին մտավորականներ են ձերբակալվել

Ստամբուլի դատախազության որոշմամբ Թուրքիայում գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է ևս 7 մտավորական, որոնցից 5-ը պրոֆեսորներ են: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` դատախազության որոշմամբ նախապես բերման էին ենթարկվել 39 կասկածյալ, որոնց ցուցմունքները լսելուց հետո նրանցից 7-ի վերաբերյալ ձերբակալության որոշում է կայացվել։
Ձերբակալված մտավորականները աշխատում են Ստամբուլի «Յըլդըզ» տեխնիկական համալսարանում:
Դատախազության կողմից Ստամբուլի 8-րդ դատարան ուղարկված դիմումի մեջ պահանջվել է, որ բերման ենթարկվածներից 17-ին պայմանականորեն ազատ արձակեն: Վերջիններիս ազատ են արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ։
Ընդհանուր առմամբ համալսարանում թուրք իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների և հետաքննությունների հետևանքով բերման է ենթարկվել 103 ուսանող, որոնցից 70-ը ձերբակալվել են:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:01, 17 ապր
Թուրքիայում ձերբակալվել է Բեշիքթաշի ընդդիմադիր փոխքաղաքապետը
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

14:14, 16 ապր
Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել
Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

16:48, 15 ապր
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար
Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |