Իրավական08:20, 16 Դեկտեմբեր 2016
Թուրքական դատարանների զավեշտալի վճիռները

Թուրքական «Sondakika» լրատվական կայքը ներկայացրել է թուրքական դատարանների ընդունած ամենազավեշտալի վճիռներից մի քանիսը։
Այսպես օրինակ.
1. Էրզրումում էլեկտրաէներգիայի հաշվիչի կնիքը վնասելու համար 77-ամյա տարեց կնոջը մեղավոր ճանաչած դատարանը նրան զրկել է 5 ամիս հարսանիք գնալու իրավունքից։
2. Քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով դատվող տղամարդու նկատմամբ դատարանը 2 ամսի 15 օր ազատազրկման վճիռ է կայացրել։ Սակայն մեղադրյալը ազատ է արձակվել ՝այն պայմանով, որ պատիժը կրելու ժամանակահատվածում վերջինս առանց կնոջ պետք է չգնա սրճարան, ռեստորան կամ նմանատիպ այլ զվարճանքի վայր, ինչպես նաև իրավունք չունի հասարակական վայրերում մարզական հաղորդումներ դիտել։
3. Հոր մեքենան գողանալուց և վթարի ենթարկելուց հետո ոստիկանությանը սուտ ցուցմունք տալու համար անչափահաս Մ. Է.-ին դատարանը զրկել է 5 տարի ինտերնետ սրճարան մտնելու իրավունքից։
4. Բոդրումում էրեկտրաէներգիա գողանալու մեղադրանքով դատվող 3 տղամարդուն դատարանը որպես պատիժ պարտադրել է 230 եղևնի տնկել։
5. Փախստականներին ապօրինի ճանապարհով սահմանը խախտելու մեջ աջակցելու համար մեղադրվողին դատարանը զրկել է ծով մտնելու իրավունքից։ Ըստ վճռի՝ մեղադրյալը որոշակի ժամանակահատվածում իրավունք չունի մոտենալ ծովին և առհասարակ այցելել ծովափնյա վայրեր։
6. Կրկին էրզրումում էլէկտրանէներգիայի գողության մեջ մեղադրվող կնոջը դատարանը զրկել է 6 ամիս հարևանի տուն գնալու իրավունքից։
7. Անկարայում մի կին դատի է տվել իր ամուսնուն իրեն ծեծի ենթարկելու, վիրավորելու, ինչպես նաև անձնական հիգիենան չպահպանելու, ատամները չլվալու համար։ Դատարանը կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար տղամարդու նկատմամբ 6 ամսով կնոջից հեռու մնալու վճիռ է կայացրել։ Վճռում նաև գրված է եղել, որ տղամարդը այլևս տանը պետք է չծխի, պետք է հետևի իր մարմնի և ատամների մաքրությանը, ինչպես նաև կնոջ ու երեխաների նկատմամբ հոգատարություն ցուցաբերի։
8. Նախագահ Էրդողանին վիրավորելու համար երիտասարդական կուսակցության ղեկավար Ջեմ Ուզանին դատարանը պարտադրել է զայրույթի կառավարման թերապիայի մասնակցել և 5 գիրք կարդալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |