Իրավական13:41, 16 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում ևս 2 քուրդ քաղաքապետ է ձերբակալվել
Թուրքիայի Սիիրթ քրդաբնակ նահանգի դատախազության կողմից իրականացվող հետաքննության սահմաններում ժանդարմերիայի ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացրել նահանգի Բայքան և Վեյսել Քարանի քաղաքապետարաններում և համաքաղաքապետների բնակարաններում:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` գործողության արդյունքում ձերբակալվել են Վեյսել Քարանի համաքաղաքապետ Էնես Ջենգիզը և Բայքանի քաղաքապետ Սելվա Էրդողանը: Նշվում է, որ ձերբակալության որոշում կա նաև Բայքանի մյուս համաքաղաքապետ Ալի Այդընի նկատմամբ, ում չի հաջողվել ձերբակալել քաղաքից բացակայելու պատճառով: Ձերբակալված քաղաքապետերը քրդական «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP-ԺՏԿ) անդամներ են:
Նշենք, որ վերջին ամիսներին Թուրքիայում ձերբակալվել են 4 տասնյակից ավել քուրդ քաղաքապետեր, որոնք հիմնականում մեղադրվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամ լինելու կամ դրան օժանդակելու մեջ: Ձերբակալված քաղաքապետերի թափուր պաշտոններում նշանակվում են պետական կառավարիչներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |