Իրավական08:51, 17 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի մեջլիսը հաստատել է 2017 թվականի բյուջեն

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է 2017 թվականի բյուջեն։ Թուրքական «Gazetevatan» թերթի տեղեկացմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 415 պատգամավոր։ Բյուջեի նախագծին կողմ է քվեարկել 312-ը, դեմ՝ 103-ը։
Քվեարկությանը ներկա են եղել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ և կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը, նախարարներ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակացության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին։
Վարչապետը բյուջեի հաստատումից հետո ելույթ է ունեցել մեջլիսում` շնորհակալություն հայտնելով պատգամավորներին վստահության համար։
Յըլդըրըմը նշել է, որ 2017 թվականի բյուջեով նախտեսվում է 30 տոկոսով ավելացնել երկրում արվող ներդրումները, շարունակել զբաղվածության, արտադրության խրախուսմանն ուղղված քայլերը, պայքարը ահաբեկչության դեմ։ Նոր բյուջեն, ըստ վարչապետի, լինելու է նոր ներդրումների և նոր ծրագրերի բյուջե։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |