Իրավական09:10, 19 Դեկտեմբեր 2016
Վերջին շաբաթում Թուրքիայում 924 մարդ է ձերբակալվել PKK-ի հետ կապ ունենալու համար

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո Թուրքիայում ոստիկանության կողմից սկսված գործողությունների ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ առնչության կասկածանքով ձերբակալվել է 924 մարդ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Վերջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 213 գործողություն: Սպանվել է 7 ահաբեկիչ: PKK-ի դեմ երկրի 45 նահանգներում իրականացված գործողությունների ընթացքում PKK-ին աջակցելու հիմքով ձերբակալվել է 924 մարդ: Սոցմեդիայում ահաբեկչությունն արդարացնող գրառումներ կատարած մարդկանց ինքնությունը պարզելուց հետո նրանք ևս ձերբակալվել են»:
Հիշեցնենք, որ 44 մարդու (36-ը` ոստիկան) մահվան և 155 մարդու վիրավորվելու պատճառ դարձած Բեշիքթաշի պայթյունների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK-ՔԱԲ) ծայրահեղական կազմակերպությունը: Թուրքական իշխանությունները պնդում են, որ TAK-ը կապված է PKK-ի հետև կարարում է նրա ցուցումները, սակայն այս 2 կազմակերպությունները հերքում են միմյանց հետ կապ ունենալու հանգամանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |