Իրավական08:44, 20 Դեկտեմբեր 2016
Թուրք իրավապահները պարզաբանել են, թե ինչու են սպանել ռուս դեսպանին սպանած ոստիկանին

Թուրքական ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են երեկ Անկարայում ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշին ողջ ձերբակալելու փոխարեն դեպքի վայրում սպանել: Դա բացատրել են վիրավոր դեսպանին շտապ օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս պահին հաճախ շրջանառվող «ինչու՞ մարդասպանին վնասազերծելու համար ընտրվեց նրան սպանելու տարբերակը» հարցին ի պատասխան` ոստիկանության աղբյուրների տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը.
«Մոտ տարածության վրա փամփուշտների թիրախում գտնվող դեսպանը վիրավոր էր և արյուն էր կորցնում: Հանցագործն էլ զենքը ձեռքին էր ու չէր հեռանում դեպքի վայրից:
Դեսպան Կառլովին անմիջապես օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ էր հանցագործին վնասազերծել: Հրազենային վիրավորում ստացած դեսպանին անհրաժեշտ էր անմիջապես հիվանդանոց տեղափոխել»:
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ ռուս դեսպանի վրա կրակելուց հետո 22-ամյա Ալթընթաշը, ով Անկարայի ոստիկանության ծառայող է, բղավել էր, որ իրեն միայն մահը կարող է դուրս բերել այնտեղից (դեպքի վայրից):
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Հարձակումն իրականցրած անձը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։ Մարդասպանը բղավոցով վանկարկել է «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»: Նշվում է, որ մարդասպանը վնասազերծվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |