Տնտեսական10:28, 20 Դեկտեմբեր 2016
2016թ. Թուրքիա այցելած գերմանացի զբոսաշրջիկների թիվը նվազել է 19 տոկոսով

2016 թվականին Գերմանիայից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը՝ ներկայացնելով Գերմանիայի վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ այդ տվյալների՝ 2016 թվականի ապրիլ-հոկտեմբերի ամիսներին ինքնաթիռով Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 19 տոկոսով: Նշյալ ժամանակաշրջանում Գերմանիայից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 4 մլն. 760 հազար մարդ: Նշվում է, որ զբոսաշրջիկների թվի անկումը պայմանավորված է վերջին շրջանում Թուրքիայում կատարվող ահաբեկչական հարձակումներով:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիա զբոսաշրջիկների թվի անկման հետևանքով մեծ վնաս են կրել Գերմանիայում գործող առաջատար տուրօպերատոները: «Thomas Cook» տուրօպերատորի եկամուտը նախորդ տարվա համեմատ գրեթե կեսով նվազել է:
Նշվում է, որ ահաբեկչական հարձակումների պատճառով 2017-ին իրավիճակի բարելավման միտումներ չկան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |