Քաղաքական07:10, 20 Դեկտեմբեր 2016
Ռուսաստանի դեսպանի սպանության մեջ գյուլենականների հետք է «հայտնաբերվել»
Թուրքիայում որպես ահաբեկչական խմբավորում հայտնի «Գյուլենական համայնքը» (FETÖ) այս անգամ մեղադրվում է Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպման մեջ: Այս մասին գրում թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքը:
Աղբյուրը նշում է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը ևս կազմակերպվել էր գյուլենականների կողմից, իսկ դրա ձախողումից հետո բոլոր պետական կառույցներում զտումներ կատարվեցին: Ոստիկանության, բանակի և այլ անվտանգության կառույցների կազմից գյուլենականների հետ կապի մեջ կասկածվող կամ մեղադրվող բազմաթիվ աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից:
«Բայց չնայած դրան՝ խմբավորման որոշ անդամներ կարողացան քողարկվել», - գրում է աղբյուրը՝ առաջ քաշելով այն պնդումը, թե Ռուսաստանի դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշը ևս հարում է «գյուլենական համայնքին»:
Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիան և Ռուսաստանը դեռ նոր-նոր էին սկսել կարգավորել իրենց հարաբերությունները և Ռուսաստանի դեսպանի սպանությամբ խնդիր է դրվել փչացնել այդ հարաբերությունները:
Աղբյուրը հիշեցնում է, թե անցյալ տարի՝ 2015թ. նոյեմբերին, գյուլենական օդաչուները խոցել էին ռուսական ինքնաթիռը, ինչը ռուս -թուրքական ճգնաժամի ծագման առիթ էր հանդիսացել:
Հավելենք, որ դեպքի վայրում հայտարարությամբ է հանդես եկել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ով նույնպես կատարված մեջ մեղադրել է գյուլենականներին: «Այստեղ գործ ունենք այն նույն ուժային կենտրոնի հետ, որը խոցեց ռուսական ինքնաթիռը: Սա մի գործողություն է, որի նպատակը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների խաթարումն է. ճիշտ այնպես, ինչպես FETÖ-ն դա անում հարավ-արևելքում»,- ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ սպանվել է Անկարայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը: Սպանությունը կատարողը 22-ամյա ոստիկան է, որը դեսպանին վիրավորելուց հետո վանկարկել է «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»: Հանցագործը վնասազերծվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |