Իրավական13:34, 20 Դեկտեմբեր 2016
Մարդասպանը 11 կրակոց է արձակել ռուս դեսպանի ուղղությամբ

Հայտնի է դարձել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ կապված դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` անվտանգության տեսախցիկների տեսագրություններից պարզ է դարձել, որ Անկարայի ոստիկանության աշխատակից 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշը ռուս դեսպանի վրա կրակել է 11 անգամ: Ըստ փորձաքննության նախնական եզրակացության փամփուշտներից 9-նն է դիպել դեսպանին:
Նշվում է, որ Ալթընթաշը նախօրոք զեկուցագիր էր գրել` խնդրելով իրեն մեկ օրով ազատել ծառայողական պարտականություններից:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ արդեն Անկարա է ժամանել ռուս մասնագետներից կազմված 18 հոգանոց խումբը, որը պետք է թուրք գործընկերների հետ միասին իրականացնի դեսպանի սպանության գործի հետաքննությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։

«Կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի» շնորհումը մեծ ոգևորությամբ է ընդունվել Կարսի, Ռիզեի, Դենիզլիի, Բոլուի և Անթալիայի համայնքային կենտրոններում հավաքաված կանանց կողմից։

Գլխավոր ընդդիմադիր կուսակցության ՏԻՄ ղեկավար անդամները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության ադնամ լինելու մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացն անդարադրձել է հայ-թուրքաական հարաբերություններին։
Բարչըն Յինանչը վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ջիդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Հալիդ բին Սերման հետ։
Համաձայանգրով նախատեսվում է զարգացնել Դիարբեքիրի ավազանի ոչ ավանդական նավթային և գազային պաշարները:
Նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |