Իրավական07:05, 20 Դեկտեմբեր 2016
Ռուսաստանը և Թուրքիան դեսպանի սպանության գործը հետաքննելու համար համատեղ հանձնաժողով կստեղծեն

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծել:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեպքից հետո ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է հետաքննության փուլում համատեղ հանձնաժողով ստեղծել: Էրդողանը դրական է արձագանքել Պուտինի առաջարկին: Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ համատեղ հանձնաժողովը կհիմնվի շատ կարճ ժամանակում:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Հարձակումն իրականցրած անձը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կառլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։ Մարդասպանը բղավոցով վանկարկել է «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»: Մարդասպանը վնասազերծված է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |