Հասարակական10:17, 21 Դեկտեմբեր 2016
Թուրքական կայքի վերլուծաբանների անդրադարձը ռուս դեսպանի սպանությանը
Թուրքական «Evrensel.net» կայքի վերլուծաբանները առանձին հոդվածներով անդրադարձել են Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը: Կայքի խմբագիրը առանձնացրել է հոդվածներից ամենաուշագրավ հատվածները, որոնց հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.
Իսհան Չարալան. «Սպանության վերաբերյալ «կատարյալ» մեկնաբանություն»
Չարալանը հոդվածում զարմանք է արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ դեսպանի սպանությունից անմիջապես հետո Թուրքիայում մեղադրանքի սլաքներն ուղղվեցին դեպի Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, չնայած նրան, որ մարդասպանը դեպքի վայրում բղավում էր Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության սիրիական ճյուղավորումը հանդիսացող Ալ-Նուսրայի կարգախոսները:
«Կառավարություն-Էրդողան ճակատը Կառլովի սպանությունը Ալ-Նուսրային հետ չկապելու համար հոգեցունց ջանքեր են գործադրում: Երևում է` սրանից հետո էլ այդ գծով են առաջ գնալու»,- գրում է Չարալանը:
Այդըն Չուբուքչու. «Ապրել` կարիք ունենալով սադրանքի»
«Իշխանությունը սադրանք բնորոշումը կիրառելու սուր կարիք ունի: Մշտապես լարվածության, կասկածի և անհանգստության մեջ ապրող հասարակությանը հեշտ է ընդունել տալ օրենքի ու խելքի մեջ չտեղավորվող ամեն տեսակի որոշում: Առանց սադրանքների ապրել չկարողանալը սադրիչների մենաշնորհն է»:
Ֆաթիհ Փոլաթ. «Սպանության քաղաքական անատոմիան»
«Սեպտեմբերի 12-ից հետո (1980 թ.-խմբ.) պետության կողմից յուրացվող «Թուրք իսլամականություն» քաղաքականությունը դարձավ նաև անվտանգության կառույցների համալրման շաղախը: Գաղտնիք չէ նաև, որ ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն) իշխանությունը այդ շարունակեց ու ավելի զարգացրեց այդ համալրման իսլամական ուղղությունը: Մևլութ Մերթ Ալթընթաշն (Ռուսաստանի դեսպանին սպանող հանցագործը) էլ մի անուն է, որը այդ քաղաքականության ձեռնտու պայմաններից օգտվելով` իր համար տեղ էր գտել ոստիկանության համակարգում: Իսկ Ալթընթաշի `«Հալեպը չենք մոռանա», «Սիրիան չենք մոռանա» արտահայտությունները չեն կարող դիտարկվել իշխանության` Սրիայի ու Հալեպի վերաբերյալ իրականացվող քաղաքականությունից»:
Քեմալ Թեքին. «Արտակարգ և լիազոր դեսպանի սպանությունը»
«Այս օրերին, երբ ԱԶԿ-ական կառավարությունը Ռուսաստանի հետ Հալեպի և Սիրիայի թեմայով սակարկություններ է անում, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերություններում որոշակի սառնություն է պահում ու Ռուսաստանի հետ մերձենալու համար ջանք գործադրում, դեսպանի սպանությունը կթուլացնի իշխանության դիրքերը: Այժմ ստանալիքի դիմաց ավելի շատ են տալու»:
Էրոլ Արալ. «Սպանության դիտավորությունը»
«Ջանքեր գործադրվեցին ապացուցելու համար մարդասպանի իսլամիստ/ջիհադիստ ինքնություն չունենալը: Առաջին փուլը կիսատ-պռատ մեկնաբանություններով անց կացրեցին: Եվ վերջապես համոզիչ հանցագործ գտնվեց FETO (Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություններ): Կապի մասնագետների տերմինով ասած` «փաթեթավորված» «հանցագործ FETO»-ն արագորեն դրվեց շրջանառության մեջ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |