Իրավական08:45, 21 Դեկտեմբեր 2016
Իրանի սպորտի նախարարությունը իրանցի մարզիկներին արգելել է մեկնել Թուրքիա
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) սպորտի նախարարությունն անորոշ ժամանակով արգելել է իրանցի մարզիկներին և մարզական թիմերին մեկնել Թուրքիա: Արգելքը կգործի մինչև կլինի հավելյալ ծանուցում:
Ըստ թուրքական «Yenisafak» պարբերականի` նախարարությունը վերոնշյալի կապակցությամբ հրահանգ է ներկայացրել Իրանի սպորտային բոլոր ֆեդերացիաներին: Այդ թեմայով Անկարայում Իրանի դեսպանատնից պարզաբանումներ է ստացել իրանական «İRNA» լրատվական գործակալությունը:
Զրույցում մասնավորապես ասվել է, որ նման արգելքի համար, պատճառ է հանդիսացել Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակը, ինչպես նաև անվտանգության հետ կապված որոշակի խնդիրները:
Ի դեպ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեկ իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիա, եթե չկա հրատապ անհրաժեշտություն:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ Իրանի ֆուտբոլի առաջնության շրջանակներում տեղի ունեցած Թրաքթյորսազի-Սեփահան ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ երկպրագուների մի մասը Թուրքիայի օգտին վանկարկումներ էին հնչեցրել: Իրանի պետական հեռուստաընկերությունն էլ դրանից հետո ընդհատել էր ֆուտբոլային խաղի հեռարձակումը:
Հիշեցնենք, որ ռուս դեսպանի սպանությունից հետո Իրանը նախօրեին ժամանակավորապես փակել էր իր հյուպատոսարանները Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |