Տարածաշրջան12:45, 22 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վիճակագրութունը 1.5 տարում

Վերջին 1.5 տարում Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 497, վիրավորվել ավելի քան 2.000 մարդ: Թեմային անդրադարձել է «BBC Türkçe»-ն՝ ներկայացնելով նշյալ ժամանակաշրջանի ամփոփ վիճակագրությունը:
Այն ընդգրկում է 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունին հաջորդող 18 ամիսները:
Այդ ամիսներից յուրաքանչյուրի ընթացքում Թուրքիայում առնվազն մեկ պայթյուն է տեղի ունեցել: Բոլոր նշյալ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK), «Քուրդիստանի ազատության բազեներ» (ՔԱԲ-TAK), «Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) խմբավորումները կամ դրանց կազմակերպման մեջ իշխանությունները մեղադրել են վերոնշյալ խմբավորումներին:
Ահաբեկչական գործողությունները հիմնականում կատարվել են մահապարտների կամ պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաների միջոցով: Գործողությունների հիմնական թիրախը խաղաղ բնակիչներն ու զանազան պետական կառույցների անվտանգության աշխատակիցներն են եղել:
Ահաբեկչական գործողությունների հաճախականությունը մեծացել է հատկապես 2016թ մարտ-սեպտեմբեր ժամանակահատվածում: Այդ ընթացքում 17 պայթյուն է գրանցվել, որոնց զոհ է գնացել 176 քաղաքացի:
Մարտ-սեպտեմբեր ամիսներին Ստամբուլում գրանցվել է 3, Անկարայում՝ 1 պայթյուն: Իսկ ամենաշատ գործողություններն իրականացվել են Դիարբեքիրում: Ընդ որում, ամենաշատ ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել 2016թ. օգոստոսին՝ թվով 8 գործողություն: Ամենաշատ զոհերի պատճառ դարձած պայթյունը դարձյալ տեղի է ունեցել օգոստոսին. դա Գազիանթեփում մի հարսանիքի ժամանակ գրանցված պայթյունն էր, որին զոհ գնաց 54 մարդ: Սա Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ թվով մահվան պատճառ դարձած երկրորդ պայթյունն է:
Թուրքիայի պատմության մեջ ամենաարյունալի և ամենաշատ զոհեր գրանցած ահաբեկչական գործողությունը 2015թ. հոկտեմբերին տեղի ունեցած Անկարայի պայթյունն էր, որին զոհ գնաց 107 մարդ:
Հոդվածին կից աղբյուրը ներկայացնում է նաև վերջին 18 ամսվա ընթացքում գրանցված 26 պայթյունների ցանկը՝ նշելով դրանց ամսաթիվը, վայրը, զոհերի և վիրավորների թիվը:
2015թ.
Հունիսի 5՝ Դիարբեքիր. 5 զոհ, 400 վիրավոր
Հուլիսի 20՝ Շանլըուրֆա. 34 զոհ, 104 վիրավոր
Հոկտեմբերի 10՝ Անկարա. 107 զոհ, հարյուրավոր վիրավորներ
Դեկտեմբերի 23՝ Ստամբուլ. 1 զոհ , 1 վիրավոր
2016թ.
Հունվարի 12՝ Ստամբուլ. 13 զոհ, 20 վիրավոր
Հունվարի 14՝ Դիարբեքիր. 6 զոհ, 36 վիրավոր
Փետրվարի 17՝ Անկարա. 29 զոհ, 61 վիրավոր
Մարտի 13՝ Անկարա. 36 զոհ, 125 վիրավոր
Մարտի 19՝ Ստամբուլ. 4 զոհ, 37 վիրավոր
Մարտի 31՝ Դիարբեքիր. 7 զոհ, 27 վիրավոր
Մայիսի 1՝ Գազիանթեպ. 2 զոհ, 22 վիրավոր
Մայիսի 10՝ Դիարբեքիր. 3 զոհ, 45 վիրավոր
Մայիսի 12՝ Դիարբեքիր. 16 զոհ, 23 վիրավոր
Հունիսի 7՝ Ստամբուլ. 11 զոհ, 36 վիրավոր
Հունիսի 8՝ մարդին. 6 զոհ, 34 վիրավոր
Հունիսի 28՝ Ստամբուլ. 45 զոհ, 230 վիրավոր
Օգոստոսի 10՝ Դիարբեքիր, Մարդին. 8 զոհ, 13 վիրավոր
Օգոստոսի 15՝ Դիարբեքիր. 7 զոհ, 45 վիրավոր
Օգոստոսի 18՝ Էլազըղ, Վան, Բիթլիս. 12 զոհ, 219 վիրավոր
Օգոստոսի 21՝ Գազիանթեպ. 54 զոհ, 100 վիրավոր
Օգոստոսի 26՝ Շըրնաք. 12 զոհ, 70 վիրավոր
Հոկտեմբերի 9՝ Հաքքարի. 18 զոհ, 27 վիրավոր
Նոյեմբերի 4՝ Դիարբեքիր. 11 զոհ, 100 վիրավոր
Նոյեմբերի 24՝ Ադանա. 2 զոհ, 33 վիրավոր
Դեկտեմբերի 10՝ Ստամբուլ. 45 զոհ, 155 վիրավոր
Դեկտեմբերի 17՝ Կեսարիա. 14 զոհ, 56 վիրավոր
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |