Իրավական07:26, 23 Դեկտեմբեր 2016
Ձերբակալվել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (մեջլիս) փոխնախագահ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Ստամբուլից ընտրված պատգամավոր Փերվին Բուլդանը ձերբակալվել է:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` ձերբակալության մասին առաջինը հայտնել է հենց Բուլդանը սոցցանցում կատարած «Ձերբակալվեցինք» գրառմամբ:
Քրդամետ կուսակցության կենտրոնական գրասենյակը ևս հայտարարություն է տարածել` հայտնելով Բուլդանի ձերբակալության մասին: Նշվում է, որ քրդական ծագում ունեցող փոխխոսնակը ձերբակալվել է իր Ստամբուլի տանից:
Հիշեցնեք, որ նոյեմբերի 4-ին ձերբակալված քրդամետ կուսակցության անդամ 12 պատգամավորներից 9-ի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կալանավորման որոշում էր կայացվել: Նոյեմբերի 11-ին էլ կալանավորվել էր Հաքքարիից ընտրված պատգամավոր Նիհաթ Աքդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |