Հասարակական13:20, 26 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի բնակիչներից ամեն 4-րդը սեփական զենք ունի
Թուրքական «Umut» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Այհան Աքջանն ուշագրավ տեղեկություններ է հրապարակել երկրում առկա ապօրինի զենքի մասշտաբների վերաբերյալ: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ Աքջանը նշել է, որ Թուրքիայում յուրաքանչյուր 2-րդ տանը զենք կա: Դա կազմում է շուրջ 20 միլիոն: Ընդ որում, այդ զենքերի 85 տոկոսը արտոնագրված չէ: Աքջանը նշել է նաև, որ վերջին 10 տարում Թուրքիայում առկա չարտոնագրված զենքերի ծավալներն ավելացել են 10 անգամ:
Այդ աճի պատճառներից է ահաբեկչական հարձակումների հաճախակիացումը, բռնությունների և պատերազմի մասին մշտապես շրջանառվող լուրերը, որոնց պատճառով հասարակությունը մշտապես վախի մթնոլորտի մեջ է և իրեն ապահով զգալու կարիք ունի:
«Բնակչույթանը պատկանող 20մլն միավոր զենքից շուրջ 2.5 միլիոնն արտոնագրված է, մնացած 17.5 միլիոնը՝ ոչ: Այսինքն 80 մլն բնակչություն ունեցող երկրում յուրաքանչյուր 4-ից 1-ը զենք ունի: Ողջ աշխարհում բնակչության զինվածության ցուցանիշով Թուրքիան աշխարհում 27-րդ տեղում է:
«Umut» հիմնադրամի հրապարակած վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում մասնավոր զենքով կատարված հանցագործությունների 65 տոկոսը կատարվում է հրազենից: Համաձայն մամուլի հրապարակումների՝ մասնավորապես 2015թ. Թուրքիայում հրազենային զենքի կիրառմամբ 2.175 հանցագործություն է գրանցվել:
Նշենք նաև, որ բնակչության զինվածության տեսակետից աշխարհում առաջատար են Ասիայի և Միջին Արևելքի երկրները: 2016թ. զենք գնելու նպատակով ամենամեծ գումարներ են ծախսել Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և Չինաստանը: Այս տարի ողջ աշխարհում զենք վաճառող 100 առաջատար ընկերություններն ավելի քան 370.700 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ զենք են վաճառել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |