Իրավական10:14, 10 Հունվար 2017
«Deutsche Welle»-ի անդրադարձը Թուրքիայում լրագրողների խնդրին
Հունվարի 10-ը Թուրքիայում նշվում է որպես աշխատող լրագրողների օր: Այս առթիվ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը անդրադարձել է այս երկրում իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից զրկված լրագրողերի խնդրին:
Թուրքիայի «Լրագրողների միության» հրապարակած տվյալների համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում անվավեր է ճանաչվել 780 լրագրողական քարտ, 839 լրագրողի դեմ դատական գործ է հարուցվել՝ նրանց կողմից հրապարակված այս կամ այն լուրի պատճառով, իսկ մամուլի 189 ներկայացուցիչ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության է ենթարկվել:
«Ազատազրկված լրագրողների աջակցության հարթակի» և «Լրագրողների միության» տվյալներով՝ Թուրքիայում կա 140-ից ավելի կալանավորված լրագրող: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր 4 լրագրողից մեկը զրկվել է իր աշխատանքից:
Աղբյուրը անդրադարձել է երեք թուրք լրագրողների, ովքեր մամուլի և լրագրողների նկատմամբ ճնշումների և բռնությունների պատճառով հարկադրված են եղել դադարեցնել իրենց լրագրողական գործունեությունը:
Նրանցից առաջինը Ունալ Ունլուն է, ով լրագրությամբ սկսել է զբաղվել 1989թ.: Եղել է TRT և NTV լրատվամիջոցների թղթակիցը: Նրա նկատմամբ բուռն քաղաքական ճնշումները սկսվել են հատկապես 2009թ.: Ունլուն նշում, որ ներկա դրությամբ թուրք լրագրողները, խմբագիրներն ու հրատարակիչները, լավ իմանալով, թե այս կամ այն լուրին ինչ քաղաքական արձագանք է տրվելու, ինքագրաքննությամբ են զբաղվում, խուսափում են որոշակի լուրեր հրապարակելուց, որոշ թեմաների անդրադառնալուց:
Վոլքան Քոչն այն լրագրողն է, ով առաջինը գրեց 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասին: Համագործակցել է հիմնականում ընդդիմադիր թերթերի հետ, եղել է լրագրող և խմբագիր: Նա պատմում է, որ, երբ իր ստորագրությամբ հրապարակվեց հեղաշրջման մասին լուրը, բոլորը նրան մեղադրեցին գյուլենական լինելու մեջ՝ կասկածի տակ դնելով հեղաշրջման հավանականությունը: Իսկ երբ լուրը հաստատվեց, նրան դարձյալ գյուլենական անվանեցին՝ հարցնելով, թե այլապես որտեղից նա կարող էր իմացած լինել հեղաշրջման մասին: Քոչը հեղաշրջման փորձից անմիջապես հետո ձերբակալված 40 լրագրողներից մեկն էր:
Իսկ «Akşam» և «Vatan» թերթերի նախկին թղթակից Նիլայ Օրնեքը աշխատանքից զրկվել է 2013թ. Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած ցույցերն ու բախումները լուսաբանելու պատճառով: Նա նշում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ստեղծել է սեփական մեդիա դաշտը, սակայն չի կարողացել ապահովել պրոֆեսիոնալ լրագրողական կազմ:
«Լրագրողական կրթություն ունեցող, փորձառու լրագրողները հեռացվում, նրանց փոխարեն աշխատանքի են ընդունվում բազմաթիվ մարդիկ, ովքեր գաղափար անգամ չունեն, թե ինչպես կազմել էջը, ինչպես խմբագրել լուրը: Իսկ նրանք, ովքեր շարունակում են աշխատել իշխանությանը մոտ կանգնած մամուլում, արդեն անճանաչելիորեն փոխվել են»,-ասում է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |