Տնտեսական07:53, 11 Հունվար 2017
Թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկումը շարունակվում է

Թուրքական լիրան շարունակում է աննախադեպ տեմպերով արժեզրկվել դոլարի և եվրոյի նկատմամբ: Երեկ երեկոյան 1 դոլարի փոխարժեքը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 3.8 լիրայի, իսկ եվրոն էլ անցել է պատմության մեջ չգրանցված 4 լիրայի շեմը: Երեկ Թուրքիայի կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակով կանգնեցնել լիրայի արժեզրկումը, սակայն այսօր առավոտ դոլարը կրկին անցել է 3.8 լիրայի շեմը` հասնելով 3.89 լիրայի: Եվրոն այս պահին հավասար է 4.049 լիրայի:
JCR միջազգային վարկանիշային գործակալության Եվրասիական ներկայացուցչության տնօրեն Օրհան Օքմենը, թուրքական «T24» լրատվական կայքի հետ զրույցում նշել է, որ լիրայի արժեզրկումը կապված է ինչպես ներքին , այնպես էլ արտաքին գործոններով:
Օքմենը որպես արտաքին պատճառ նշել է միջազգային շուկայում դոլարի արժևորումը, ինչը կապված է վերջին շրջանում կապիտալի` դեպի զարգացած երկրներ ունեցած հոսքի հետ:
Ներքին պատճառներից Օքմենը թվարկել է կենտրոնական բանկի քաղաքականությունը, երկրում կառավարման կարգի փոփոխության նախաձեռնումն ու դրա հետևանքով քաղաքական դաշտում տիրող անորոշությունը:
Ըստ թուրք մասնագետի` լիրայի արժեզրկման մեկ այլ կարևոր պատճառ է օրեր առաջ ընդունված որոշմամբ երկրում արտակարգ դրություն երկարաձգումը, ինչը մեծ լարվածություն է ստեղծում տնտեսական միջավայրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |