Տարածաշրջան12:16, 11 Հունվար 2017
Թուրքիայում Իրաքի դեսպան. «Թուրքական զորքը Իրաքից դուրս կգա Մոսուլի օպերացիայից հետո»

Օրերս Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Բաղդադ կատարած այցի ֆոնին Անկարայում Իրաքի դեսպան Սալիհ Էլ-Օբաիդին ուշագրավ հայտարարություն է արել իր երկրից թուրքական ռազմախմբի դուրսբերման հետ կապված: Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` դեսպանը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու գտնվող Բաշիքա ռազմաճամբարում տեղակայված թուրքական զորախումբը դուրս կբերվի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող Մոսուլի ազատագրումից հետո:
Ըստ Օբաիդիի` 2 երկրների միջև լարվածության պատճառ դարձած զորքերի դուրսբերման խնդրի լուծումից հետո կքննարկվեն նաև Թուրքիայի և Իրաքի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության ծրագրերը:
Այս հայտարարությանը արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը` հայտարարելով, որ իրենք Իրաքում զորք են պահում անհրաժեշտությունից դրդված: Ըշըքը նշել է, որ շրջանը (Մոսուլի) ահաբեկիչներից մաքրելուց հետո կրկին կերկխոսեն Իրաքի իշխանությունների հետ և հարցը բարեկամաբար կլուծեն:
Հիշեցնենք, որ 2 երկրների միջև լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |