Իրավական12:07, 11 Հունվար 2017
Թուրքիայի մեջլիսը հաստատեց սահմանադրական փոփոխությունների նախագծի երկու հոդվածները

Հունվարի 11-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) Գլխավոր խորհրդի օրակարգում սահամանադրական փոփոխությունների նախագիծն է: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ փակ քվեարկության դրված նախագծի առաջին և երկրորդ հոդվածները ընդունվել են։
Նախագծի առաջին հոդվածի համար անցկացված քվեարկությանը մասնակցել է 484 պատգամավոր, որոնցից 347-ը քվեարկել է կողմ, 132-ը՝ դեմ։ 2 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 2 քվեաթերթիկ դատարկ է եղել, ևս մեկը անվավեր է համարվել:
Երկրորդ հոդվածի քվեարկությանը մասնակցել է 480 պատգամավոր. գրանցվել է 343 կողմ, 133 դեմ, 1 ձեռնպահ քվե, 2 քվեաթերթիկ դատարկ է եղել, 1 քվեաթերթիկ անվավեր է համարվել:
Համաձայն նախագծի առաջին հոդվածի՝ փոփոխություններ կկատարվեն սահմանադրության «դատական իրավասությունների» վերաբերյալ բաժնում: Նախագծի երկրորդ հոդվածը նախատեսում է պատգամավորների թվի ավելացում. 550-ի փոխարեն մեջլիսը այսուհետ կունենա 600 պատգամավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |