Տնտեսական08:41, 11 Հունվար 2017
Համաշխարհային բանկը նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017թ.» (GEP) խորագրով իր հունվարյան զեկույցը: Թուրքական «Bloomberght.com» կայքի տեղեկացմամբ՝ ՀԲ-ն վերանայել է 2017-18թթ Թուրքիայի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները:
Հունվարյան զեկույցում կանխատեսվել է, որ Թուրքիան 2017թ. կունենա 3 տոկոս, 2018թ.՝ 3.5 տոկոս և 2019թ.՝ 3.7 տոկոս տնտեսական աճ: Նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի, Թուրքիայի համար տնտեսապես ծանր 2016թ. այս երկրի տնտեսական աճը կազմել է 2.5 տոկոս:
Նշենք նաև, որ 2016թ. հունիսին հրապարակված նախորդ GEP զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ակնկալիքներն ավելի լավատեսական էին: Համաշխարհային բանկը այդ ժամանակ 2016թ. և 2017թ. համար կանխատեսել էր 3.5, իսկ 2018թ. համար 3.6 տոկոս տնտեսական աճ:
«Թուրքիայի տնտեսական ակտիվությունը 2009թ. հետո առաջին անգամ անկում ապրեց 2016թ երրորդ քառորդում՝ ձախողված հեղաշրջման փորձի պատճառով վատթարացած առևտրական պայմանների պատճառով:
Ամենայն հաանականությամբ, ձախողված հեղաշրջման փորձից հետո անկումը կընթանա փուլ առ փուլ, հեռանկարները շատ անորոշ են և առկա են հետագա անկման ռիսկեր: Եթե աշխարքաղաքական և ազգամիջյան լարվածության պատճառով բարեփոխումների իրագործումը հետաձգվի և ներդրումները չեղարկվեն, դա բացասաբար կազդի երկարաժամկետ զարգացման հեռանկարների վրա», -ասված է զեկույցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |