Տարածաշրջան13:48, 12 Հունվար 2017
Էրդողանն անդրադարձել է մեջլիսում տեղի ունեցած ծեծկռտուքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է երեկ սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին: Էրդողանն ընդդիմադիրներին մեղադրել է խորհրդարանի աշխատանքները խոչընդոտելու քննարկման գործընթացը դանդաղեցնելու մեջ` նշելով, որ ընդդիմադիրները այդպիսով ոչ մի արդյունքի չեն հասնելու:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության`Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Ինչ ուզում եք արեք, միևնույնն է ես վստահ եմ, որ եթե ոչ 15 օր, ապա 1 ամիս հետո դա (սահմանադրական փոփոխությունների նախագիծը-խմբ.) խորհրդարանից դուրս է գալու ու հանձնվելու է ժողովրդի դատին»:
Էրդողանը քեմալականներին (ԺՀԿ) խորհուրդ է տվել չխոչընդոտել սահմանադրական փոփոխությունների քննարկման գործընթացին և հնարավորություն տալ, որ խորհրդարանը նախագիծը հանրաքվեի դնելու որոշում կայացնի` խոստանալով ընդունել ժողովրդի որոշումը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հոդվածների քննարկման ժամանակ լարվածություն է առաջացել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորների միջև, ինչը րոպեների ընթացքում վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:
Միջադեպի ժամանակ կոտրվել է ԱԶԿ-ի պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինի քիթը, որոշ պատգամավորներ էլ ստացել են թեթև վնասվածքներ:
Ծեծկռտուքի ժամանակ վնասվել է նաև խորհրդարանի ամբիոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |