Հասարակական07:40, 12 Հունվար 2017
Վանա լճի Աղթամար կղզում նոր նավամատույց է կառուցվել
Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու հաղորդակցության նախարարության և Գեվաշի շրջանի տեղական իշխանությունների նախաձեռնությամբ Վանա լճի Աղթամար կղզում նոր նավամատույց է կառուցվել:
4 մետր լայնություն և 50 մետր երկարություն ունեցող նավամատույցը կղզու թվով 3-րդ նավամատույցն է։
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ կղզում գտնվող հայկական պատմական Սուրբ Խաչ եկեղեցի այցելող զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով, հատկապես ամռան ամիսներին առաջացել էր 3-րդ նավամատույցի անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով:Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |