Իրավական07:48, 13 Հունվար 2017
HRW. «Թուրքիայում մարդու իրավունքները սահմռկեցուցիչ վիրճակում են»
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017թ. իր հերթակա զեկույցը: «BBC Türkçe» -ի տեղեկացմամբ՝ զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ քննադատական ձևակերպումներ: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը անդրադարձել է 90-ից ավելի երկրների:
«Human Rights Watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հուգ Վիլյամսոնը զեկույցում նշել է, որ Թուրքիայի բնակչության վերջին սերունդը հայտնվել է չափազանց ծանր ճգնաժամի մեջ:
Զեկույցում անդրադարձ է կատարվել անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած զարգացումներին՝ «Մարդու իրավունքների վիճակի սահմռկեցուցիչ վատթարացում» վերնագրի ներքո:
«Թուրքիայի նախագահը և կառավարությունը օգտագործում են 2016թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձը՝ մարդու իրավունքները ճնշելու և հիմնական ժողովրդավարական երաշխքները վերացնելու նպատակով»,- ասված է զեկույցում:
Կազմակերպությունը հիշեցնում է նաև, որ 2016թ. երկրորդ կիսամյակում երկրում ծայր առան լրագրողների զանգվածային ձերբակալություններ, բազմաթիվ մեդիա կառույցների գործունեության դադարեցվեց, մի շարք քաղաքական գործիչներ կալանավորվեցին, հազարավոր մարդիկ հեռացվեցին աշխատանքից, փակվեցին բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, իսկ դատական համակարգի գործունեությունը հայտնվեց կառավարության վերահսկողության ներքո:
«Ժողովրդավարությունը ամրապնդելու նպատակով հեղաշրջման դեմ կուսակցությունների միավորվածությունից օգուտ քաղելու փոխարեն Թուրքիայի կառավարությունը նախընտրեց անխնա ճնշել քննադատող ձայներն ու ընդդիմադիր ուժերին»,- ասված է «Human Rights Watch»-ի զեկուցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |