Տարածաշրջան07:20, 16 Հունվար 2017
Ղրղզստանում թուրքական բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա. կա 37 զոհ (լուսանկարներ)
Այսօր լուսադեմին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքի մոտակայքում թուրքական «ACT» ավիաուղիներին պատկանող «Boeing 747-400F» բեռնատար ինքնաթիռ է կործանվել:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, ինչի հետևանքով բացի 4 հոգանոց անձնակազմից զոհվել են 33 բնակիչ: Զոհերի թիվը գնալով ավելանում է: Այս պահին հաղորդվում է 4 վիրավորի մասին:
Նշվում է, որ ՀոնկԿոնգից Ստամբուլ թռչող օդանավը Բիշքեքի օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ անհետացել է ռադարների տեսադաշտից ու շատ չանցած ընկել քաղաքից ոչ հեռու գտնվող Դաչա Սուու կոչվող գյուղական բնակավայրի վրա:
Դեպքի հետևանքով վնասվել է 43 շինություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |