Մշակութային08:15, 16 Հունվար 2017
Թուրք հոդվածագիր.«Բոսֆորի մզկիթներում նամազ անողները չգիտեն, որ դրանք Բալյանների կողմից են կառուցվել»
Բոսֆորի գեղաշուք մզկիթներում նամազ անողների մեծ մասը չգիտի, որ դրանք հայ Բալյան ընտանիքից սերող արքունական ճարտարապետների ձեռքի աշխատանքն են: Այս մասին գրում է թուրքական «Türkiye» թերթի հոդվածագիր Էքրեմ Բուղրա Էքկինջին՝ անդրադառնալով հռչակավոր պոլսահայ ընտանիքի պատմությանն ու ստեղծագործություններին:
«Ծագումով կեսարիացի Բալյանների ընտանիքը 9 սերունդ շարունակ ճարտարապետներ է կրթել: 18-19-րդ դարերում Ստամբուլում և նրա շրջակայքում կառուցված բոլոր պալատները, մզկիթները, եկեղեցիները, ամառանոցները, զորանոցները, դպրոցները, հիվանդանոցները, աշտարակները, աղբյուրներն ու թատրոնները Բալյանների ձեռքի աշխատանքն են: Նրանք միավորել էին եվրոպական ճարտարապետության սկզբունքներն ու արևելյան ձևավորման միտումները՝ սստեղծելով սեփական յուրօրինակ ոճը: Իրենց կուտակած գիտելիքներն ու փորձը սերնդեսերունդ փոխանցելով՝ նրանք կարողանում էին նաև շարունակաբար զարգանալ և հիշեցնել իրենց մասին», - գրում է թերթը:
Այնուհետև անդրդառնալով Բալյան ընտանիքի պատմությանը հոդվածագիրը գրում է. «Բալյան ազգանունն առաջինն օգտագործել է վարպետ Գրիգորը (1764-1831թթ.), ով Կեսարիայից Ստամբուլ տեղափոխված իր հոր՝ Մերեմեթչի Բալի Քալֆայի անունով իրեն կոչել է Բալյան: Գրիգորը եղել է Սելիմ 3-րդ սուլթանի պալատական ճարտարապետը: Նա մեծ հեղինակություն ու պատիվ էր վայելում ինչպես հայերի, այնպես էլ կայսրության մյուս բնակիչների շրջանում: Գրիգորն այնքան է մտերմանում Սելիմին հաջորդած Մահմուդ 2-րդ սուլթանի հետ, որ վերջինս նրան ու ընտանիքնին ազատում է հարկերից ու շնորհում մի շարք արտոնություններ: Գրիգոր Բալյանի ամենահայտնի գործերից են Սելիմիյե զորանոցն ու Նուսրեթիե մզկիթը:
Գրիգորի որդի Կարապետ Ամիրան (1800-1866թթ.) նույնպես պալատական ճարտարապետ դարձավ: Նա իր փեսա Օհաննեսի և որդու՝ Նիկողոսի հետ 1853թ. կառուցեց Դոլմաբահչեի պալատը: Իր երեսնամյա մասնագիտական գործունեության ընթացքում Կարապետը կառուցել է 7 պալատ, 4 գործարան, 1 զորանոց, 1 մզկիթ, 7 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար:
Կարապետի որդի Նիկողոս Բալյանը (1825-1858թթ.) , ով կրթություն էր ստացել Փարիզում, իր կարճ կյանքի ընթացքում մի շարք արժեքավոր գործեր ստեղծեց: Նրա ստեղծագործություններն են Օրթաքյոյի մզկիթը, Դոլմաբահչեի ժամացույցի աշտարակը: Նրա եղբայր Հակոբը (1837-1875թթ.) նույնպես ուսանել էր Փարիզում: Հակոբի ամենահայտնի աշխատանքը 1864թ. կառուցված Բեյլերբեյի պալատն է: Կարապետի որդիներից Սիմոն Բալյանը (1846-1894թթ.) նույնպես պալատական ճարտարապետ էր: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Մաչքայի զինանոցն է:
Բալյանների ընտանիքի ամենաականավոր ներկայացուցիչը Կապետի որդի Սարգիս Բալյանն է (1831-1899թթ.): Նա 12 տարեկանից ուսանել է Փարիզում: Վերականգնելով Ստամբուլի՝ երկրաշարժից և հրդեհից ավերված շրջանները՝ Սարգիսը նվաճել էր սուլթան Աբդուլ Համիդի վստահությունը:
Սարգիս Բալյանը հեղինակն է 50-ից ավելի կառույցների, որոնցից են Քանդիլլի Ադիլե Սուլթան պալատը, Յըլդըզ պալատական համալիրը, Աքսարայի Վալիդե մզկիթը, այսօրվա Ստամբուլի համալսարանի շենքը, Գալաթասարայի լիցեյը, Համիդիե մզկիթը և ժամացույցի աշտարակը և այլն»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |