Իրավական12:59, 16 Հունվար 2017
Այժմ աշխարհում կա 348 կալանավորված լրագրող, որոնցից 143-ը՝ Թուրքիայում

Հունվարի 13-15 Անկարայում անցկացվել է միջազգային համաժողով՝ «Թուրքիայի դատաիրավական համակարգը արտակարգ դրության ռեժիմի պայմանններում» խորագրով:
«CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ համաժողովին մասնակցել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) և քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչները, լրագրողներ և մի շարք օտար երկրներ ներկայացնող իրավագետներ:
Կոնֆերանսի շրջնակներում կազմակերպված «Արտակարգ դրությունը և մեդիան» վերնագրով միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել թուրքական «BirGün» թերթի թղթակից Զեյնեփ Յունջյուլերը, «Evrensel» թերթի թղթակից Ջեմ Գուրբեթօղլուն, փակված «Dicle» լրատվական գործակալության խմբագիր Քենան Քըրքայան: Միջոցառման կոորդինատորն է եղել «Milliyet» թերթի թղթակից Գյոքչեր Թահինջիօղլուն: Անդրադարձ է կատարվել մասնավորապես Թուրքիայում լրագրողների դեմ կիրառվող բռնություններին ու լրագրողների կալանավորման բազմաթիվ դեպքերին:
Ջեմ Գուրբեթօղլուն նշել է, որ վերջերս ձերբակալված 6 լրագրողներ արդեն 21 օր անազատության մեջ են.«Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայում լրագրողներին ձերբակալելու և պատիժ սահմանելու համար առանձնապես լուրջ հիմնավորումների կարիք չկա: Դրա բազմաթիվ օրինակներ կան: Մի շարք դեպքերում մենք մինչ օրս չգիտենք, թե տվյալ լրագրողը ինչի մեջ է մեղադրվում և ինչ հիմնավորմամբ է բանտում գտնվում: Թուրքիայում լրագրողների կալանավորման դեպքերը օրակարգային թեմա են ոչ միայն Թուրքիայում, այլև ողջ աշխարհում: Այս պահին աշխարհում կա 348 ազատազրկված լրագրող, որոնցից 143-ը ՝ Թուրքիայում»:
Գուրբեթօղլուն հիշեցրել է նաև, որ Թուրքիայի լրագրողների միության կատարած հետազոտության համաձայն՝ 2016թ. Թուրքիայում դատարանի առաջ է կանգնեցվել 839 լրագրող: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ երկրում փակվել է 157 լրատվամիջոց: Օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում փակված լրատվամիջոցների շուրջ 10.000 թղթակից զրկվել է իր աշխատանքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |